Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

71 գիտնականների հայտարարությունը «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ

71 գիտնականների հայտարարությունը «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ
15.03.2024 | 11:01

2024 թվականի մարտի 11-ին «Բնօրրան» պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն ՀԿ գրասենյակում տեղի է ունեցել «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ գիտնականների հանդիպում, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն։

Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը և վերջինիս միացած գիտնականների անունները։ Ի լրումն տեղեկացնում ենք, որ հայտարարությունը բաց է բոլոր գիտնականների համար, ովքեր ցանկանում են միանալ (հայտարարությանը միանալու համար անհրաժեշտ է նամակ գրել հետևյալ էլհասցեին hello@thecradle.am ` նշելով անուն, ազգանուն, գիտական կոչում կամ լրացնել հայտադիմում «Բնօրրան»-ի կայքէջով։

ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մենք ներքոստորագրյալներս, կրկին անդրադառնալով «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքին՝ անհրաժեշտ ենք համարում ընդգծել հետևյալը:

ա. Մասնակի շտկումներից հետո դասագիրքը շրջանառության մեջ թողնելու ՀՀ ԿԳՄՍ նախարարաության որոշումը, ինչպես նաև հեղինակի և այլ անձանց կողմից արված ոչ մասնագիտական, հիմնազուրկ և սուբյեկտիվ մոտեցումներն ու մեկնաբանությունները կանխակալ են, մակերեսային և անհեռատես: Ուստի, այլևս հարկ չենք համարում կրկին պատասխանել դրանց և/կամ ներքաշվել անպտուղ քննարկումների ու բանավեճերի մեջ:

բ. Շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը միտված է Հայոց ինքնության մի շարք կարևոր հիմնասյուների խաթարմանը, չի կարող նպաստել պետականակենտրոն մտածելակերպով քաղաքացու ձևավորմանը, ակնհայտորեն զուրկ է գիտական, շաղկապված, հաջորդական շարադրանքից և մեթոդաբանական պատշաճ հենքից, հակասում է սովորողների հիմնավոր, հավաստի և որակյալ կրթություն ստանալու սկզբունքին, և ըստ այդմ, չի կարող որպես դասագիրք կիրառվել հանրակրթական դպրոցներում և րոպե առաջ պետք է խոտանվի:

  1. Աշոտ Մելքոնյան - ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն
  2. Ալբերտ Խառատյան - ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր
  3. Վիգեն Ղազարյան- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր
  4. Էդիկ Մինասյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիր, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ
  5. Էդիկ Գևորգյան - պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Հայկական պետական մանկավարժական համալսարան, պատմության ամբիոնի վարիչ
  6. Աշոտ Փիլիպոսյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԿԳՄՍ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանութան ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր
  7. Խաչատուր Ստեփանյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհաին պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ
  8. Ամատունի Վիրաբյան-պատմական գիտությունների դոկտոր
  9. Էդգար Հովհաննիսյան - պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան
  10. Ռուբեն Մելքոնյան -պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան,
  11. Արամ Քոսյան-պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս
  12. Հակոբ Սիմոնյան-հնագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Հնագիտության բաժնի ղեկավար
  13. Ալեքսան Յակոբեան-պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ
  14. Սամվել Պողոսյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դեկանի տեղակալ՝ գիտության և միջազգային համագործակցության հարցերով
  15. Լեւոն Եպիսկոպոսյան – կենսաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ
  16. Հայկ Դեմոյան - պատմական գիտությունների դոկտոր
  17. Կարեն Խաչատրյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  18. Վահան Մելիքյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  19. Գևորգ Ստեփանյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  20. Ռուբեն Սահակյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  21. Արմեն Մարուքյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  22. Վալերի Թունյան -պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  23. Ռուբեն Մանասերյան - պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  24. Հենրիկ Բախչինյան – բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  25. Արծվի Բախչինյան- բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  26. Արմեն Հայրապետյան – պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  27. Լիլիթ Հովհաննիսյան - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  28. Արփինե Բաբլումյան - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  29. Իսկուհի Ավանեսյան - պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  30. Գոհար Վարդումյան - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  31. Կարեն Թոխաթյան - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  32. Հարություն Խուդանյան – գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  33. Վահե Սարգսյան – ուրարտագետ, գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  34. Քնարիկ Ավագյան - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  35. Սեդա Օհանյան - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  36. Անի Ֆիշենկճյան - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  37. Վահե Սարգսյան - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  38. Կարեն Մկրտչյան - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  39. Վահագն Հարությունյան - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  40. Մարիամ Գրիգորյան- ատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  41. Տարոն Հակոբյան-պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  42. Վանիկ Վիրաբյան – պատմ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս
  43. Միքայել Բադալյան - պատմական գիտությունների թեկնածու, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն
  44. Արմինե Սարգսյան-պատմական գիտությունների թեկնածու, Երևանի պատմության թանգարանի տնօրեն
  45. Արման Մալոյան – պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի Եվրոպական համալսարանի և Ոստիկանության կրթահամալիրի դասախոս
  46. Ռուսլան Ցականյան - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող
  47. Հովհաննես Խորիկյան - պատմական գիտությունների դոկտոր, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվ. պետական համալսարան» հիմնադրամի պատմության և իրավագիտության ամբիոնի դոցենտ
  48. Արթուր Մելիքյան - պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձորի պետական համալսարանի դասախոս
  49. Ավետիս Հարությունյան -պատմական գիտությունների թեկնածու, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր
  50. Լևոն Սիմոնյան – պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ
  51. Էդուարդ Մելքոնյան - պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ
  52. Սուսաննա Խաչատրյան - պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ
  53. Արմինե Եփրիկյան - պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ
  54. Մարիամ Եղյան - պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ
  55. Միքայել Մարտիրոսյան-պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ
  56. Հայկ Գրիգորյան- պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ
  57. Արման Մարտիրոսյան - պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ
  58. Հովիկ Գրիգորյան – պատմական գիտությունների թեկնածու , դոցենտ , ԵՊՀ Հայոց Պատմության ամբիոնի դասախոս
  59. Տիգրան Գևորգյան - պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Հայոց Պատմության ամբիոնի ասիստենտ,
  60. Վարուժան Գեղամյան-պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Թուրքագիտության ամբիոնի դոցենտ
  61. Մհեր Աբրահամյան- պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Թուրքագիտության ամբիոնի դասախոս
  62. Լիլիթ Մակարյան-պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ
  63. Մենուա Սողոմոնյան-պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դոցենտ
  64. Անուշ Հակոբյան-արվեստագետ
  65. Սաթենիկ Վարդանյան- արվեստագիտության թեկնածու, դոցենտ
  66. Արաքս Մարգարյան- արվեստագիտության թեկնածու, դոցենտ
  67. Արթուր Ավագյան- արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող
  68. Նարեկ Պողոսյան- պատմական գիտությունների թեկնածու
  69. Դավիթ Նահատակյան- ճարտարապետության թեկնածու, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային հա­մալսարան»-ի դասախոս, Հուշարձանների չափագրման և ախտորոշման լաբորա­տորիայի ավագ լաբորանտ
  70. Արտակ Հովհաննիսյան -պատմական գիտությունների թեկնածու
  71. Հենրիկ Դանիելյան - հնագետ
Դիտվել է՝ 7834

Մեկնաբանություններ